Բաթումում տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Ըստ լրատվամիջոցների՝ հանդիպումներում նախատեսվում է քննարկել ռազմական համատեղ համագործակցության նոր հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։               
 

Եթե քսաներորդ դարի դիցաբանություն լիներ, նա երևի Ապոլոնը կլիներ

Եթե քսաներորդ դարի դիցաբանություն լիներ, նա երևի Ապոլոնը կլիներ
18.08.2024 | 13:00

Իմ սերնդի համար Ալեն Դելոնը դերասան չի եղել, անգամ գոյական չի եղել, ածական ա եղել՝ հատկանիշ ա ցույց տվել, լրացրել ա էն պակասող աստիճանը, որը նույնիսկ ածականի գերադրական աստիճանով հնարավոր չի եղել արտահայտել։ Եթե քսաներորդ դարի դիցաբանություն լիներ, նա երևի Ապոլոնը կլիներ։

Աստվածները չեն մեռնում։ Պարզապես՝ երբեմն գնում են հանգստանալու, իսկ մեզ թվում ա, թե մեռան, որովհետև երբ վերադառնան, մենք արդեն չենք լինի։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 5644

Մեկնաբանություններ